Ամուլսարը շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ․ Էրիկ Գրիգորյան
16:26 - 09 մարտի, 2020

Ամուլսարը շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ․ Էրիկ Գրիգորյան

 Օրենսդրական փաթեթ է մշակվել, որով կարգավորվում է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Հիմա հմշակվի հրամանը և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու, դրան զուգահեռ փոփոխություններ են արվում նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Ամեն ինչ պետք է լինի փաստաթղթավորված՝ դա կվերաբերի սիգին, ծառին, քարին։ Հուսանք, որ սիգի հարցը նույնպես կկարգավորվիլ, այսինքն, եթե տեսնենք վաճառվող սիգ, ուրեմն այն կլինի օրինական։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

Հարցին, թե արդյոք նախարարությունը գործի ընթացքին հետեւո՞ւմ է, նախարարը պատասխանեց, որ իրենց մասնագետները որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են այդ գործում:

Անդրադառնալով տարածքների ապօրինի սեփականաշնորման հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ անտառային օրենսգիրքը հստակ արգելում է անտառային հողերի օտարումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, բայց կար ընթացակարգ, որի միջոցով հնարավոր էր հողի կատեգորիան փոխել եւ հետո վաճառել։

«Կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում անտառային հողերի կատեգորիա չի փոխվել։ Նախկինում քրեական գործեր կային, մենք նաեւ ուսումնասիրություններ ենք արել, ՊՎԾ-ն էլ է աշխատել բոլոր այն տեղերում, որտեղ հիմքերը բավարար չեն եղել, մենք մեծ ուրախությամ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել