Այն, որ ԲՀԿ-ն այսպես անհասկանալի դիրքորոշում է արտահայտում, մտորելու տեղիք է տալիս․ Սուրեն Գրիգորյան |lragir.am|
08:46 - 03 հոկտեմբերի, 2019

Այն, որ ԲՀԿ-ն այսպես անհասկանալի դիրքորոշում է արտահայտում, մտորելու տեղիք է տալիս․ Սուրեն Գրիգորյան |lragir.am|

lragir.am:  Զրուցակիցը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանն է։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը։ Նա նշում է, որ հիմքերը և ժամկետները բավարար չեն դրա համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Ես, իհարկե, շատ կուզենայի, որ խորապես ընկալվեր մեր բոլոր գործընկերների կողմից մեր նախաձեռնության բովանդակությունը, և մենք ունենայինք կոնսենսուս այս հարցում, բայց ինձ մտահոգում է ոչ թե այդ կոնսենսուսի բացակայությունը, այլ որպես ՀՀ քաղաքացի և քաղաքական գործիչ ինձ մտահոգում է, որ քվեների թվով ընդդիմադիր համար մեկ ուժը ընդհանրապես հնարավոր է համարում նման կարևոր հարցի վերաբերյալ ասի, որ ինքը կարծիք չի արտահայտելու։ Մենք միշտ ասել ենք, որ բաց ենք քննարկումների համար: Երբ նախագիծը դրվել է, միշտ եղել է քննարկման հնարավորություն, և եթե այդ դիմումը ուժեղացնելու հետ կապված ինչ-որ բան ուներ ասելու ԲՀԿ-ն, այդ ժամանակ պետք է ասեր, բայց չասաց։ Հիմա երբ ասում են՝ հիմքերը համոզիչ չեն, թող ասեն, թե որ հիմքը համոզիչ չէ և ինչու։ Նաև ասվում է, որ ժամկետների խնդիր կա։ Անկեղծ ասած, ես հասկացա, որ մարդիկ կարծես թե 20-30 էջից ավելի կարդալու խնդիր ունեն, իսկ այս դիմումը 76 էջ է։ Մարդիկ ասում են՝ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց… էլ ի՞նչ բայց, կարդացեք կամ կարծիք մի արտահայտեք։ Որովհետև ժամկետների հաշվարկի հետ կապված այդ դիմումի ողջ փիլիսոփայությունը դրան, ըստ էության, պատասխանում է։

Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ չեն ընկալում հարցի էությունը, իրենք գտնում են, ժողովրդի լեզվով ասած, փրփուրներից կախվելու հնարավորություն ժամկետների ընթացակարգային պրոցեսում, որ հանկարծ ոչ մի կերպ բովանդակությանը չանդրադառնան։ Գոհար Մելոյանը որպես սահմանադրագետ հանդես գալով չի բարձրաձայնում, որ իմ տեղեկություններով, Հրայր Թովմասյանի սանիկն է։ Օրինակ, պարոն Օրբելյանի և պարոն Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերությունների հիմքով ինքնաբացարկ չհայտնելու հանգամանքը հաշվի առնելով մենք ներիկայացրել ենք դիմում։ Բայց, օրինակ, պարոն Օրբելյանը երբեք չի թաքցրել, որ ինքը Հրայր Թովմասյանի սանիկն է։ Իսկ այս դեպքում մարդը գնում հարցազրույց է տալիս ու չի ասում, որ Հրայր Թովմասյանի սանիկն է։

Կարծում եք՝ այդ հիմքով կողմնակալ դիրքորոշո՞ւմ ունի։

Ինքը կարող է չլիներ սանիկը և էլի այդ կարծիքին լիներ, բայց եթե դու ներկայանում ես որպես սահմանադրագետ և հավակնում ես ներկայացնել չեզոք կարծիք, դու պետք է ասես, որ այդ մարդու հետ անձնական որոշակի հարաբերություններ ունես, որ մարդիկ էլ դա իմանալով որոշեն՝ քեզ հավատալ, թե չհավատալ։ Այսինքն անգամ այն պարագայում, որ այս ողջ պրոցեսը շոշափում է նաև այդ ասպեկտը, մարդը ներկայանում է որպես սահմանադրագետ և չի ասում, որ իմ կարծիքը լսելիս հաշվի առեք, որ նման հանգամանք կա։ Մարդկանց չի կարելի մոլորության մեջ գցել։

Վերադառնալով ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ինձ համար ցավալի է, որ այդ նույն տրամաբանությունը ես տեսնում եմ նաև ԲՀԿ-ի արտահայտած դիրքորոշման մեջ։ Խնդիր եք տեսնում, պետաիրավական հանձնաժողովի նիստ է եղել, բարձրաձայնեիք այդ մասին այնտեղ։ Ի՞նչ է նշանակում՝ մենք չենք մասնակցելու։ Ժամկետ ենք բաց թողել, ասեիք՝ այս ժամկետը բաց եք թողել, մենք էլ համաձայնեինք կամ հիմնավորեինք, որ բաց չենք թողել։

Նյութն ամբողջությամն՝ lragir.am ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել