«Այո»-ի լոգոյի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Հենրիկ Մամյանն է |factor.am|
20:31 - 26 փետրվարի, 2020

«Այո»-ի լոգոյի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Հենրիկ Մամյանն է |factor.am|

factor.am: 1991–ի Անկախության հանրաքվեի «Այո»–ի` արդեն հայտնի նկարի հեղինակը, ամենայն հավանականությամբ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանն է:

Այս մասին նշեց 1991 թվականին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։ «90%-ով ինքն է հեղինակը: Լավ հիշում եմ, որ նա այդ օրերին եկել է խմբագրություն և նկար բերել: Այդ նկարն իր նկարների ոճին շատ նման է»,- ասաց Նորայր Ենգիբարյանը:

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի էր դարձել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթի հաղթողը, որի հեղինակած լոգոն օգտագործվելու է քարոզչության ընթացքում։ Լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ լոգոն գրագողություն է՝ վերցված 90-ականներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել