«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք կկազմակերպի փետրվարի 25-ին՝ «Դվին» հյուրանոցում. Էդուարդ Աղաջանյան |armtimes.com|
21:18 - 21 փետրվարի, 2020

«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք կկազմակերպի փետրվարի 25-ին՝ «Դվին» հյուրանոցում. Էդուարդ Աղաջանյան |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ «Այո»-ի նախընտրական շտաբը «Դվին» հյուրանոցային համալիրում դրամահավաք կկազմակերպի։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա նշեց, որ դրամահավաքը տեղի կունենա փետրավարի 25-ին: Հարցին, թե, ըստ իրեն, քաղաքացիները ո՞րքան աջակցություն կցուցաբերեն, Աղաջանյանը, թեեւ հստակ պատասխան չտվեց, բայց կարծիք հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ կմասնակցեն դրամահավաքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել