tert.am: Այս միջոցառումը նվիրված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 15 ամյա գործունեությանը: Այս մասին լրարգողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովից առաջ: «Սա կարևոր հոբելյանական թիվ է և ևս մեկ անգամ առիթ ունենք արձանագրելու մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և արդյունքները, որին մենք հասել ենք»,-ասաց նա: 

Նա նշեց, որ այսօր քննարկման համար ընտրած հարցերը մարտահրավեր են ոչ միայն մեր երկրի համար՝ մարդու իրավունքների տասանկյունից, այլ շատ ուրիշ երկրների համար: «Օրինակ՝ խոսքի ազատությունը, ատելության խոսքը, որն այսօր շատ տարածված է, և կանխարգելման հարցերը պետք է քննարկենք, կանանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգման կանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, փակ հաստատություններում, երեխաների փակ հաստատություններում... այս ամենն այսօր կքննարեկենք»,-ասաց նա և նշեց, որ մարտահրավերներն այնպիսին են, որ դժվար է դասավորել ըստ կարևորության: