Այսօր Բրյուսելում տեղի կունենա «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովը  |azatutyun.am|
07:36 - 10 ապրիլի, 2019

Այսօր Բրյուսելում տեղի կունենա «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am։ Այսօր տեղի կունենա «Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հավաքված ԵՄ 27 երկրների ղեկավարները պատրաստ են կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետը խնդրել էր հետաձգել «Բրեքզիթ»-ը մինչև հունիսի 30-ը:
Այն դեպքում, եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեն Թերեզա Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան Միությունը պետք է լքի արդեն երկու օրից՝ ապրիլի 12-ին, առանց գործարքի, ինչը հղի է քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել