Այսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով․ Բաբկեն Թունյան |hetq.am|
14:29 - 30 մարտի, 2020

Այսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով․ Բաբկեն Թունյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում արտահերթ նիստով շարունակվում է քննարկվել կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների առաջարկը: Գործադիրը ցանկանում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների տեղորոշումը, զանգերի քանակն ու տևողությունը վերահսկել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծեց` հարցը զգայուն է, ուստի  դժվար է միանշանակ դիոքորոշում արտահայտել:

«Ինչու լոկացիայից բացի նաև զանգերի ժամանակն ենք ֆիքսում, արդարադատության նախարարը «բիգ դատայի»  (հսկայածավալ տվյալներ, հեղ.) մասին խոսեց, ասաց, որ  ինֆորամացիան  հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից. անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրվում, հետո որոշակի ալգորիթմների միջոցով մարդու հնարավոր վարքագծի մասին տեղեկություններ են գեներացվում: Այդ առումով կարող է անգամ աննշան թվացող հաղորդագրության փաստը թույլ տա ենթադրությունները հիմնավորել»,-ասաց պատգամավորը:

Թունյանի խոսքով` նույնն է նաև սոցիալական ցանցերի պարագայում, երբ անգիտակցաբար կարող ենք մեր մասին հնարավորինս շատ ինֆորմացիա տրամադրել:

«Ֆեյսբուքում մի քանի անգամ լայք դնելը, նկար տեղադրելը, չեքին լինելը որոշակի խմբերի կարող է ձեր մասին այնքան ինֆորմացիա տալ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Էսօր առանց գիտակցելու տոտալ վերահսկողության վարքագծի տակ ենք մեր վարքագծի պատճառով, բայց էստեղ մի հարց է առաջանում` արդյոք կառավարությունն ունի տեխնիկական հնարավորություններ ու գործիքակազմ, որ կարողանա այդ ինֆորմացիան մշակել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել