Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում
09:19 - 24 մարտի, 2020

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նազարբեկյան փ. 18 շենք,

11։00-17։00 Օրբելի փ. 63/1, 65 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 2-րդ փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 6 և 9 փողոցների սեփական տները, Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

12։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տունը,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքը,

Գեղարքունիքի մարզ

10:30-16:00 Սևան քաղաքի Կոնդի առանձնատների տնտեսությունը, «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը, «Սևան ԷՑՇ» ՍՊ ընկերությունը, «Բուժգույք» ՊՈԱԿ-ը, «Ձուկ» գործարանը, Ձկնապաշտպան տնտեսությունը, ափամերձ «Մայամի», «Մուլտի Գրուպ», «Բեղլու», «Ռ.Հայրապետյան» հանգստի գոտիները և հարակից ոչ արտադրական տարածքները,

Լոռու մարզում՝

10:00-12:00 Արջուտ գյուղը և Արջուտ կայարանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել