Այսօր մենք կանգնած ենք ավերակների վրա․ 0-ից ստեղծելը ավելի հեշտ կլիներ, քան վերափոխել այն, ինչ ունենք․Հակոբ Ճաղարյան |armtimes.com|
07:35 - 13 ապրիլի, 2019

Այսօր մենք կանգնած ենք ավերակների վրա․ 0-ից ստեղծելը ավելի հեշտ կլիներ, քան վերափոխել այն, ինչ ունենք․Հակոբ Ճաղարյան |armtimes.com|

armtimes.com։ Վարչապետն, ինչպես երեւում է, որոշել է հեղափոխություն անել նաեւ քաղավիացիայի ոլորտում: Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանը նշանակվեց վարչապետի խորհրդական: Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է: Երկար տարիներ զբաղեցրել է «Ֆենիքս Ավիա Գալֆ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ճաղարյանը հայտնել է, որ իրեն հոգեհարազատ՝ ավիաոլորտի մասով է կառավարությունում իր աշխատանքն իրականացնելու:
Նա հայտարարել է, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչների հետ հանդիպմանը լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք առաջիկայում կբացահայտի վարչապետը:

«Հիմա ուղղակի կարող եմ ասել, որ խորհրդակցությունը բավականին հաջող է կայացել եւ մենք արդեն իսկ տեսնում ենք համագործակցության՝ երկշահավետ փոխհամագործակցության եզրերը։ Վարչապետի եւ իմ կողմից առաջարկված ոչ մի բան չի մերժվել եւ օդանավակայանի կառավարիչը պատրաստ է մեզ հետ հետագա աշխատանքների, որոնք կլինեն ոչ նախորդ կառավարությունների ձեւաչափով։ Կլինեն բոլորովին ուրիշ կարգավիճակով եւ ես համարյա համոզված եմ, որ մենք կստանանք այն, ինչ մեզ պետք է»,- ասել է Հակոբ Ճաղարյանը։

Նա նաեւ նշել է, որ վերջին 20 տարում ոչ միայն քայլեր չեն ձեռնարկվել քաղավիացիայի ոլորտը զարգացնելու համար, այլ հակաքայլեր են ձեռնարկվել՝ հասկանալով, թե առանց հասկանալու, թերեւս մոտակա ժամանակներում պարզ կդառնա՝ այս ոլորտը ի սպառ ոչնչացնելու ուղղությամբ։ «Պետությունը նախ հրաժարվել է իր իրավունքներից՝ օդանավակայանի կառավարելու։

Այնուհետեւ պետությունը հրաժարվել է օդային փոխադրումները կառավարելուց եւ այսօր մենք կանգնած ենք ավերակների վրա։ Նեխած, քանդած ավերակների վրա։ 0-ից ստեղծելը ավելի հեշտ կլիներ, քան վերափոխել այն, ինչ այսօր մենք ունենք։ Մեր առաջ, մեր կառավարության առաջ, վարչապետի առաջ դրված է գերծանր խնդիր եւ այս գերխնդրի լուծումը միանշանակ պահանջում է ուժեղ կամք, պետական քաղաքականություն եւ պետական աջակցություն, ինչի նախանշանները ես տեսնում եմ»,- ասել է Հակոբ Ճաղարյանը։

Հակոբ Ճաղարյանը անդրադարձավ նաև իր կողմից առաջիկա ծրագրերին և առաջարկներին, նշելով․ 

«Իմ գլխավոր նպատակը այս պաշտոնին գալու այն է, որ ես պետք է իմ կյանքի փորձով, իմ գիտելիքներով օգնեմ վարչապետին՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի այն իրավիճակից դուրս գալու համար, որտեղ որ հիմա մենք գտնվում ենք։ Պետության համար սեփական ավիափոխադրողներ ունենալը կարեւոր եւ ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ունի։ Իսկ Հայաստանի համար կենսական պահանջ է, անվտանգության խնդիր է։ Բարոյական կողմը մի կողմ թողնենք։

Դա պետության համար պատվի հարց է, բայց Հայաստանի պարագայում նաեւ հանդիսանում է անվտանգության երաշխիքներից մեկը։ Բացի այդ, քաղաքացիական ավիացիան իրականում ավելի լայն ոլորտներ է ներգրավում, քան ուղղակի օդանավով, ուղղաթիռով տեղափոխումներ կատարելը։ Նույնիսկ միջազգային փաստաթղթերն են ասում դրա մասին, որ քաղաքացիական ավիացիան ուղղակի տեղափոխումներից ավելի լայն ոլորտներ ընդգրկող է։ Այդ ընդգրկվող ոլորտներից են՝ տուրիզմը, երկրի տնտեսական ինտեգրումը համաշխարհային շուկային, դա արդյունաբերական ոլորտն է, դա աշխատատեղեր են, դա շարժունակության ավելացում է։

Կոնկրետ տնտեսական ոլորտում Հայաստանի ուղեւորահոսքը «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ»-ի օդանավակայանից նախորդ տարի կազմել է մոտ 2․5 միլիոն։ Իմ հաշվարկներով՝ եւս 100-120 հազար ուղեւոր տեղափոխել են վրացական օդանավակայանները՝ հիմնականում Թբիլիսին եւ Քութաիսին։ Հավանական է, որ փոքր մասը տեղափոխվել է Ստամբուլի օդանավակայանով։

Իհարկե, նաեւ դուք գիտեք ավտոմոբիլային տրանսպորտով դեպի Ռուսաստան տեղափոխումների մասին։ Իմ հաշվարկներով՝ մոտավորապես 3 միլիոն ուղեւոր ունեցող շուկա է։ Այդ 3 միլիոն ուղեւորների շուկան կազմում է մոտ 600-700 մլն դոլարի շրջապտույտ, որի կեսը իրավացիորեն կարող էր պատկանել հայկական ավիափոխադրողներին, իհարկե ոչ շահույթի տեսքով, այլ հասույթի ու դա ընդհանրապես երկրից դուրս չգնացող արտարժույթ է»։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել