Այս ամառ երկաթուղիով Հայաստանից Վրաստան 13 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել  |news.am|
12:38 - 25 հուլիսի, 2019

Այս ամառ երկաթուղիով Հայաստանից Վրաստան 13 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել |news.am|

news.am։ Զբոսաշրջային շրջանի սկզբից՝ հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 18-ը Հայաստանից Վրաստան է մեկնել 11 հազար 611 մարդ: Այս մասին հարցազրույցում ասաց Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում երկաթուղով Հայաստանից Վրաստան է մեկնել 10,278 մարդ: «Ստացվում է, որ այս տարի մենք գրանցել ենք 13 տոկոս», - նշեց Մովսիսյանը:

Միեւնույն ժամանակ, Գագիկ Մովսիսյանը խոստովանեց, որ սկզբնական շրջանում Վրաստանում հայտնի իրադարձություններից հետո բազմաթիվ ռուսաստանցի զբոսաշրջիկներ եւ հայկական ծագումով ՌԴ քաղաքացիներ զանգվածաբար սկսել էին վերադարձնել ավելի վաղ գնված տոմսերը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք վրացի զբոսաշրջիկները հետաքրքված են Հայաստանով, եւ արդյոք այդ երկրից շատ քաղաքացիներ գալիս են ամառային արձակուրդների ժամանակ, ուղեւորափոխադրումների տնօրինության պետն ասաց, որ դա հիմնականում աշխատանքային այցերի մասին է, եւ նրանց թիվը չափազանց փոքր է: «Վրաստանից գրեթե ոչ ոք չի այցելում Հայաստան: Վրացիները, որպես զբոսաշրջիկներ, եթե նրանց համեմատենք հայ եւ ռուս զբոսաշրջիկների հետ, գրեթե չեն տեղաշարժվում:

Նրանք այդ իմաստով շատ պասիվ են, իսկ հայերն ու ռուսները սիրում են ճանապարհորդել, հատկապես ամռան ամիսներին», - ասաց նա:

Ընդ որում նա նշեց, որ այս տարի արձանագրվել է օտարերկացիների կողմից Հայաստան այցելության որոշակի նվազում, մասնավորապես ռուսների կողմից, ինչն, ըստ նրա, մասամբ պայմանավորևված է Սեւանա լճի շուրջ աղմուկով:

«Ռուսները, ընդհանուր առմամբ, շատ են սիրում մեր Սեւանը, սակայն, տեղեկատվությունը, եւ լճի ծաղկման շուրջ ամբողջ աղմուկը, ինչպես նաեւ իբրեւ թե հանգստացողների առողջության համար վնասների մասին հիստերիան մեծապես ազդեցին հանգստի վայրի իրենց ընտրության եւ որոշման վրա», - եզրափակեց Գագիկ Մովսիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել