lragir.am:  Այս պահին գազի սակագնի թանկացման հարց չի քննարկվում, վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Գազի գնի հետ կապված մենք զարգացում չենք կանխատեսում, այնպես որ, որևէ նոր բան չկա այդ առումով: Դեռևս նման բան չկա, թե ինչ-որ փուլում կլինի, կառավարությունն այդ մասին կտեղեկացնի»,- ասաց նա:

Հարցին, թե իրենք տեղյա՞կ են՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվո՞ւմ է թանկացման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հայտ ներկայացնելու և Գազպրոմ Արմենիա ընկերության հետ կապված որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, բացի այն, ինչ իրենք են մեկնաբանում: Բայց թանկացումների հետ կապված, ես նորից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս պահին նման հարց չկա»: