Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|
09:14 - 02 ապրիլի, 2019

Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|

aysor.am: Փաստ է, որ հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել։ Այն մեր առօրյայում է, քանի դեռ մեր առաջ ծառացած խդիրները լուծում չեն ստացել, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ասիական զարգացման բանկի օգնությամբ մենք փորձում ենք իրականացնել սեյսմիկ վտանգավորության գոտում գտնվող դպրոցների վերակառուցումը։ Նախնական նպատակը եղել է դրանց նորոգումը կամ հիմանանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասը պետք է ամբողջովին քանդել և նորերը կառուցել։ Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր, որոնցից մեկն Արմավիրի մարզի Պտղունք համայնքի դպրոցն է։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ։ Ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի», - ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել