shantnews.am: «Ես այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:


Նա նշեց, որ այս պահին ինքը միայն երկու հրաժաականների մասին է տեղյակ` մեկը Կոմիտեի ղեկավարն է, մյուսը` տեղակալը՝ Լևոն Մելիքյանը, որն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, ի՞նչ խնդիրներ կան Կոմիտեում, Կարախանյանը մեկնաբանություններ անել չցանկացավ` նշելով, որ կոմիտեի ղեկավարը իր հրաժարականի մասին մանրամասն գրել է:

«Կադաստրի կոմիտեում նորմալ աշխատանքային վիճակ է, և հրաժարականից հետո չկան ծրագրեր, որոնք դադարեցվելու են հրաժարականով պայմանավորված»,- ասաց նա:

Հարցին` եթե իրեն առաջարկ լինի` ստանձնել ղեկավարի պաշտոնը, կհամաձայնի՞ արդյոք, Կարախանյանը պատասխանեց, որ եթե առաջարկ լինի, կմտածի: