Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք չկա․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյան
12:28 - 17 օգոստոսի, 2019

Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք չկա․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ավելին՝ հետագա խստացումներ ևս սպասվում են շուտով։

Նման իրավիճակում պետք է անկեղծ լինենք իրար առջև, բաց խոսենք, փաստերով ու նաև ի վիճակի լինենք քաղաքական որոշումների պատասխանատվություն կրել։ Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։

Իմ բազմաթիվ ընկերներ հավանաբար չեն հասկանա ինձ, բայց հավատացեք ցանկացած բարդ որոշումից առաջ մտածում եմ՝ ինչ կասեն իմ ապագա երեխաներն ու թոռները ինձ տարիներ անց, ու ինչպես ես կփաստարկեմ իմ քայլերը։ Դուրս գանք զգացմունքայնության ու մեղադրանք/մուննաթի դաշտից ու անցնենք փաստերի ու դիսկուրսների»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել