Արդեն գործնականում սկսել է երեւանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ շարունակելով.

«Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:

Երեւանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան եւ ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով»: