Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց. Վազգեն Մանուկյան |aysor.am|
10:46 - 30 հոկտեմբերի, 2019

Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց. Վազգեն Մանուկյան |aysor.am|

aysor.am: Երբ նայում ես, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ չի համընկնում ինչ-որ մի բան, ՄԱԱ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, այն համընդհանուր ինտեգրացիայի պայմանները փոխվել են նոր պայմաններին։ Բոլոր պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են», - ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում կտրուկ բարձրացել է։

«Այս պայմանները չեն համընկնում նախորդ իրավիճակի հետ, աշխարհը մի նոր փուլի մեջ է մտնում։ Թվում էր, թե մենք դրա հիման վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև սկսում են նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ, նոր վտանգներ և նոր հնարավորություններ», - ասաց Վազգեն Մանուկյանը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Անկեղծ ասած՝ մեր հասարակությանը այսպես բզկտված դեռ չէի տեսել։ Իրար նկատմամբ թույնով լցված, մատնություններ անել, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել...Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել