Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|
11:55 - 20 փետրվարի, 2020

Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին փետրվարի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում:

«Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել