Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան |tert.am|
10:42 - 15 հունիսի, 2019

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան |tert.am|

tert.am: Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Անկարայի նոր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը:

Յավաշի խոսքով՝ իր համար «մեծ պատիվ է», որ հենց իր պաշտոնավարման օրոք է ստորագրվելու Անկարայի ու Բաքվի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը:

Նա հավելել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:

«Որտեղ էլ տեսնեմ եղբայրական Ադրբեջանի դրոշը, այն ինձ շատ է ուրախացնում»,- ասել է Յավաշը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել