Անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել |hraparak.am|
09:34 - 19 դեկտեմբերի, 2019

Անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել |hraparak.am|

hraparak.am։  «Ժողովուրդ» օրաթերթի լրագորղ Սոնա Գրիգորյանից քիչ առաջ տեղեկացրեց, որ անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն: Երբ առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված: Սոնա Գրիգորյանը փոխանցեց,որ ահազանգել են ոստիկանություն,եւ այս պահին էլ սպասում են ՄԻՊ-ին,որին եւս դիմել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել