Աննա Հակոբյանը անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված և Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին
18:30 - 01 ապրիլի, 2020

Աննա Հակոբյանը անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված և Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները»,- գրել է Դերձյանը:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ Ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- ըստ Գևորգ Դերձյանի՝ գրել է Աննա Հակոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել