Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում |pastinfo.am|
14:23 - 12 հուլիսի, 2019

Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում |pastinfo.am|

pastinfo.am: Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում:

Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում:

Փոխնախարար Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար՝ նշելով, որ տեղեկատվության ազատության մատչելության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից մեկն է:

Ներկայացնելով բուն բարեփոխումը՝ փոխնախարարն անդրադարձել է գրավոր հարցումների ներկայացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ստորագրության առկայության և հարցումը ներկայացնողի քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջներին:

Բարեփոխմամբ առաջարկվում է վերացնել գրավոր հարցման ստորագրված լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջը, ինչն էականորեն կհեշտացնի էլեկտրոնային www.e-request.am հարթակով պետական մարմիններին հարցմամբ դիմելու գործընթացը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել