Անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել. Ա. Զեյնալյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին
10:40 - 04 հունիսի, 2019

Անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել. Ա. Զեյնալյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին

tert.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք չկա։

«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։

Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը նախագահականի վրա ճնշման արդյունք է, ասաց․ «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։

Նախարարը չբացառեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ անդամի թեկնածությունների մերժումը, և հետագայում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը քաղաքական որոշում էր։

«Իհարկե, իրավաքաղաքական որոշում էր, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել