Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|
11:39 - 24 ապրիլի, 2020

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։ Այս մասին Ավակովը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել