Անջուր գյուղի բնակիչը երազում է Արևմտյան Հայաստանի մասին
12:05 - 27 հուլիսի, 2019

Անջուր գյուղի բնակիչը երազում է Արևմտյան Հայաստանի մասին

epress.am: Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղում 7 ընտանիք է ապրում՝ Սիմոնյանները, Խաչատրյանները, Հակոբյանները, Գևորգյանները, Հովհաննիսյանները, Մկրտչյանները, Խաչատրյանները։

«Մենք անտեր գյուղ ենք, մեր վարչական ղեկավարը հենց մենք ենք, մեր խնդրերին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում», — ասել է հողագործությամբ ապրուստը ապահովող տեղացի կինը։ Ցորեն ու գարի են ցանում։ Այգիներ ունենալու փորձերը ձախողվել են՝ ջուր չկա, չորանում են։ Ջրհորներից են ջուր հանում, որ անասուններին պահեն։

Մանկապարտեզ և դպրոց Բարձրաշենում չկա։ Երբ կար, այնտեղ դասատու էր աշխատում Ռուզաննա Գևորգյանը. «Մեր գյուղը տեղափոխել են Իսահակյան, բայց ես 2000 թվականին հետ եմ եկել, կարոտին չեմ դիմանում, միակ տեղը, որ կուզենամ գնալ, դա Արևմտյան Հայաստանն է։ Թոռս ասում է՝ արի Լեհաստան, չեմ գնում»։

Բարձրաշեն գյուղը մտնում է Անի խոշոռացված համայնքի մեջ։ 2018 թվականի աշնանը համայնքի բնակիչները փակել էին համայնքի մուտքը և արգելում էին նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչ, համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի մուտքը համայնքապետարան։ Գևորգյանը Հանրապետական կուսակցության և Երկրապահ Կամավորականների միության անդամ է, եղել է Մարալիքի քաղաքապետ, աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես լրագրող և հաղորդավար: «Նոր Անի» հասարակական բարեգործական կազմակերպության անդամ:

Նախկին ուսուցիչ Ռուզաննա Գևորգյանն անձամբ չի միացել տեղացիները բողոքին և չի հավատում, որ Բարձրաշեն գյուղի խնդիրները կլուծվեն, ճանապարհները կսարքվեն, և իրենք էլ ջուր կունենան։

Բողոքները թեժացան անցած ամիս. հունիսի 21-ին բնակիչները վաղ առավոտից կրկին փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը, նրանք պահանջում են համայնքի ղեկավար, հանրապետական Արտակ Գևորգյանի հրաժարականը։
«Մոտ յոթ ամիս ա արդեն էս ակցիաները շարունակվում են:

Բոլոր ատյաններից պատասխանում են, որ գործը գտնվում է քննչականում, ավելի շուտ՝ լաբորատորիայում: Այսինքն՝ փորձաքննություն է գնում: Էս երկրում կա՞ մի հատ էքսպերտ, որը յոթ ամիս է չի կարողանում երկու հատ պետական հիմնարկության տաբել դնի իրար կողք, տեսնի, որ եղել են մարդիկ, որոնք որ ստորագրել են և՛ էնտեղ, և՛ էնտեղ: Այսինքն կան ուժեր էսօր, որ պահում են կոռումպացված համայնքնապետին», — ասել էր ցուցարարներից մեկը:

Հեղափոխությունից հետո անեցիները փողոց դուրս եկան և ամիսներ շարունակ պահանջում էին հանրապետական համանքապետի հրաժարականը: Ասում էին, թե նոր Հայաստանում հին համայնքապետերն անելիք չունեն: Բնակիչները Արտակ Գևորգյանին մեղադրում էին համայնքային միջոցները թալանելու մեջ: Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ անցկացեց, որոնց արդյունքներով մի շարք քրեական գործեր էին հարուցվել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել