Անցումային արդարադատությունը բոլոր տեսակի պրոբլեմների լուծման դեղատոմսը չէ․ Աննա Վարդապետյան
08:02 - 24 մայիսի, 2019

Անցումային արդարադատությունը բոլոր տեսակի պրոբլեմների լուծման դեղատոմսը չէ․ Աննա Վարդապետյան

Infocom—ի ընթերցողներից մեկի հարցին այն մասին, թե շինծու գործերով դատապարտված անձանց իրավունքները ինչպե՞ս են վերականգնվելու, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ պատասխանեց․

«Շինծու գործերի մասով, ճիշտն ասած չհասկացա՝ ինչ նկատի ունի, բայց երևի թե նորից վերաբացումների տրամաբանության մեջ է տեղավորվում։ Եվ էլի նույն կերպ կպատասխանեմ, որ անցումային արդարադատությունը բոլոր տեսակի պրոբլեմների լուծման դեղատոմսը չէ, և պետք չէ այդ ինստիտուտին տալ «արտա-էքստրա» ինչ-որ ոչ իրավական մեխանիզմներ։ Այդ մեխանիզմները ինքը չունի։ Դրանք իրավական գործընթացների հստակ շրջանակ են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել