Անցումային արդարադատությունը վենդետայի գործիք չէ. արդարադատության նախարար
14:45 - 03 ապրիլի, 2019

Անցումային արդարադատությունը վենդետայի գործիք չէ. արդարադատության նախարար

|news.am|:  Անցումային արդարադատությունը չի կարող վենդետայի իրականացման գործիք լինել։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ անցումային արդարադատություն եզրն ինքը, ունեցվածքի բռնագանձումն առանց դատավճռի, կարող է մոլորության մեջ գցել։ «Բայց բովանդակային առումով դա վերաբերում է ապօրինի ճանապարհով ստացված ունեցվածքի բռնագանձմանը։ Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերին, եւ դա նրա պարտականությունների մեջ է։ Ընդ որում՝ այս կառավարությունը չէ, որ միացել է»,- հիշեցրել է նախարարը։

Զեյնալյանը նշել է, որ ստեղծվել է խումբ եւ մշակվում է օրենք, եւ անցումային արդարադատության հարցը ԱԺ ոլորտում է։ «Արդարադատության նախարարությունը հետազոտություն է իրականացրել։ Գրականությունը եւ նյութերը հանձնվել են ԱԺ-ին։ Կան տարբեր մոդելներ տարբեր իրավիճակների համար, տարբեր մոտեցումներ։ Ունիվերսալ լուծումներ չկան»,- ասել է Զեյնալյանը։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ անցումային արդարադատությունը չի կարող լինել վենդետայի գործիք։ Դա հաշտեցման միջոց է, համոզված է Արտակ Զեյնալյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը բաց է եվրոպացի փորձագետների հետ համագործակցության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել