Աշխատողի աշխատավայրը և միջավայրը պետք է լինեն անվտանգ. տեսչական մարմինը զգուշացնում է
08:44 - 16 հուլիսի, 2019

Աշխատողի աշխատավայրը և միջավայրը պետք է լինեն անվտանգ. տեսչական մարմինը զգուշացնում է

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ բարձրության վրա և բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման և տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհանների միջոցով:

Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու և մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պետք է ապահովի հետևյալ պայմանները.

  • Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները աշխատանքները կարողանան կատարել անվտանգ:
  • Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
  • Աշխատանքում թույլատրել օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
  • Գործատուն աշխատողներին պետք է ապահովի կոլեկտիվ և կամ անհատական պաշտպանության միջոցներով:
    Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները և բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ կամ տվյալ աշխատանքները կատարել բացառապես վերհանների միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել