Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

 |armenpress.am|
19:50 - 03 ապրիլի, 2020

Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համաճարակով  պայմանավորված՝  աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»,- ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել