Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների ստուգման ուղղությամբ իրականացվում են գործողություններ. Արթուր Դավթյան |armtimes.com|
12:22 - 29 նոյեմբերի, 2019

Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների ստուգման ուղղությամբ իրականացվում են գործողություններ. Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: «Աշոտ Կարապետյանը, որպես այդ պահին ոստիկանանության՝ որոշակի աստիճան ունեցող աշխատակից, որոշ ներգրավվածություն է ունեցել ձեզ հայտնի այդ գործընթացներին»,-այսօր այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով  հարցին, թե նրա անունը Մարտի 1-ի գործով ի՞նչ դրվագների է առնչվել: Գլխավոր Դատախազը հիշեցրեց, որ նա վկայի կարգավիճակով հարցաքննվել էր:

Հարցին՝ Կարապետյանի մահը կարո՞ղ է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ ցանկացած իրադարձության վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, հատկապես հանրային որոշակի մեծամասնություն կամ խումբ կասկածներ է հայտնում, դրանք քրեադատավարական ընթացակարգերով կոչվում են վարկածներ, այդպիսի վարկածներ մշտապես առաջադրվում են, եւ դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր իրականացվում են գործողություններ: Այսինքն՝ այս պահին այդ վարկածը կա, բայց դրա ստուգման համար իրականացված միջոցառումների արդյունքում դեռեւս գեթ մեկ փաստական տվյալ չկա դրա հիմնավորման համար»:

Դավթյանի խոսքով՝ ինքը հակված չէ որեւէ վարկածի, հակված է բոլոր վարկածները ստուգելուն, որովհետեւ եթե որեւէ վարկածի հակված լինի, իր խոսքով՝ կողմնակալ կլինի. «Կարող է լինել տեխնիկական խնդիր, մարդկային գործոն, պատահականություն, կարող է լինել նաեւ այն վարկածը, որի մասին մենք հիմա խոսում ենք»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել