Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը |24news.am|
10:03 - 08 ապրիլի, 2019

Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը |24news.am|

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց ապրիլի 8-ի նիստում:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել