Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը |lragir.am|
07:47 - 09 ապրիլի, 2019

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը |lragir.am|

lragir.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 9-ի արտահերթ նիստում:

Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել