Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում
18:52 - 20 ապրիլի, 2020

Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում եւ այլն։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաեւ բնակելի շենքեր են վարակազերծվում։

Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում։

Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ տարածքներ։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել