Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուղղված է սոցիալական արդարության վերականգմանը․ դատախազ Ամիրյան |armenpress.am|
15:09 - 21 ապրիլի, 2020

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ուղղված է սոցիալական արդարության վերականգմանը․ դատախազ Ամիրյան |armenpress.am|

armenpress.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը միտված է վերականգելու սոցիալական արդարությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո որոշակիորեն խաթարվել էր և տեղի էր ունեցել գույքի ոչ օրինական բաշխում։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը։

«Այս օրենքը ուղղված է Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն։ Առանց հասկանալու գույքի ծագման օրինականությունը և այդ հարաբերություններն առանց ճիշտ ու արդարացի դաշտում կարգավորելու, հնարավոր չէ կառուցել իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասաց Ամիրյանը։ Ավագ դատախազի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակը նաև կոռուպցիայի դեմ պայքարն է։

«Սա հակակոռուպցիոն քաղաքականության դրևորումներից մեկն է, բայց իհարկե, ոչ միակ գործիքակազմը, սակայն արդյունավետ կիրառելու դեպքում այն կարող է իր դրական արդյունքները ունենալ»,- շեշտեց Ամիրյանը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության, բռնագանձման իրավական հիմքերի ու գործընթացի, դատախազությունում ստեղծվող հատուկ ստորաբաժանման և այլ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ դատախազության ավագ դատախազ Կարեն Ամիրյանի հետ։

Մանրամասներն այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել