Առայժմ վերջը չի երեւում. Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում խոշոր հրդեհից

11:31 - 20 օգոստոսի, 2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:

Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նրա խոսքով, սառնարանի պատերը հաստ են, պատերի մեջ նյութեր են դրված, որոնք տակից այրվում են ու կրակը չի երեւում:

«Շատ ջուր է լցվել, բայց առայժմ վերջը չի երեւում: Նախ փորձում ենք տանիքից անցքեր բացել, ջուր լցնել: Հետո կփորձեն այդ ծակերից հրշեջներ մտնեն, տեսնեն պատերն ինչ վիճակում է, հրդեհ է, թե ծուխ է»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել