armtimes.com: Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալված փաստաբաններ Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանն ազատ են արձակվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ փաստաբաններն ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն էլ մեր զրույցում ասաց, որ պալատի նախագահը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ:

Հակոբյանն ասաց, որ այս փուլում Ալինա Ավետիսյանը եւ Նելլի Պապյանը չեն ցանկացել օգտվել փաստաբանների իրավաբանական օգնությունից: «Անհրաժեշտության դեպքում Փաստաբանների պալատը նրանց կապահովի իրավաբանական օգնությամբ: Քննարկում է նաև փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»,- հավելեց նա:

Փաստաբանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով գումարը, խարդախությամբ հափշտակելու համար։