Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:11 - 27 ապրիլի, 2020

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը ևս 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում է, 29-30-ը, մայիսի 1-2-ը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել