Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|
20:06 - 22 մարտի, 2020

Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։

Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ Սիսակ Գաբրիելյանը հիշեցնում է, որ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների գործունեությունը վերահսկող դրույթներն այսօր էլ կան Վարչական օրենսգրքում։

«ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող որևէ հարց չի քննարկվել առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա օրակարգում կա։ Առաջին ընթերցմամբ քվեարկված փոփոխությունը վերաբերում է նրան, որ այն սանկցիան, որը կիրառելի է ԶԼՄ-ների նկատմամբ, կիրառելի լինի նաև լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- պարզաբանում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինեն մեղմացումներ տեղեկատվության տարածման հարցում։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել