Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը. Ռևազյան |aysor.am|
10:58 - 13 փետրվարի, 2020

Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը. Ռևազյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետությունն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, ԱԺ-ում այսօր հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Հարցերի համար հերթագրված պատգամավորներից Գևորգ Պապոյանը ոլորտի պատասխանատուից հետաքրքրվեց՝ ինչպիսին են հոսքերը Հայաստանի և Հորդանանի միջև։

Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ թեև այս պահին ավիաընկերությունների միջև մեծ հետաքրքրվածություն չկա, սակայն դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու, և իրենք փորձելու են կապեր ստեղծելու ուղղությամբ քայլեր անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել