Առաջիկա 4 օրը Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը հորդորում է «Դոմոդեդովո»-ից տեղափոխվել հյուրատներ
16:09 - 18 ապրիլի, 2020

Առաջիկա 4 օրը Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը հորդորում է «Դոմոդեդովո»-ից տեղափոխվել հյուրատներ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Դեսպանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Տողանյանն, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության, հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը, քանի որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել