ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ այն հարցին, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:

«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», -  լրագրողի այն հարցին, թե ինչու խորհրդարանը նախաձեռնությամբ հանդես չի գալիս ՝ Վահե Գրիգորյանի լիզաորությունները դադարեցնելու վերաբերյալ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ քայլերն են ձեռնարկվելու այս մտահոգության առիթով,  Փաշինյանն ասաց.

«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»: