Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 14.6%-ով նվազել է |hetq.am|
14:59 - 05 մայիսի, 2020

Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 14.6%-ով նվազել է |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 311 264 զբոսաշրջիկ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14.6%-ով։

Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 275 716, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 13.3%-ով։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել