Առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք․նրանցից մեկը երիտասարդ է․ Արսեն Թորոսյան
13:49 - 02 ապրիլի, 2020

Առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք․նրանցից մեկը երիտասարդ է․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ տեղի ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի շուրջ զարգացումները։

Արսեն Թորոսյան նշեց, որ  թռիչքաձև աճ չէր անվանի այսօրվա թեստերի արդյունքները, այլ կանվաներ՝ ավելի շատ դեպքեր, քան երեկ։

«Դա պայմանավորված է երկու գործոնով՝ առաջինը` կա վարակի տարածում և նոր բերովի դեպքեր և երկրորդը՝ մեր կողմից իրականացվող ամենօրյա թեստավորումները։ Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, այն կարող է լինել ամեն պահի։ Այդ օրը կանխատեսել չենք կարող»,- մասնավորապես նշեց առողջապահության նախարարը։


Արսեն Թորոսյանն տեղեկացրեց, որ վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան՝ նորից քիչ թվով, կան իհարկե տարեցներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք, ովքեր ռիսկի խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը ասիմպտոմ է, չունեն սիմպտոմներ՝ ջերմություն և այլն։

«Դա չի նշանակում, որ իրենք լիարժեք առողջ են և վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար։ Նրանք նույնպես պետք է մնան հսկողության տակ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար»,- հավելեց նախարարը։

Առողջապահության նախարարը նշեց, որ առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք , որոնք միացված են արհեստական շնչառական համակարգի, որից 4-ը տարեց են և ունեն խրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է, որ երիտասարդ է, նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում և վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են բոլորի կյանքի համար։
 

Արսեն Թորոսյանն անդրադարձով նաև թոքերի արհեստական շնչառական սարքերի ներմուծմանը, նա տեղեկացրեց, որ այս պահին ունենք 55 թոքերի արհեստական շնչառական սարքեր, ևս 20-ը կլինի պատրաստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, 100 սարք մոտակա օրերին  Չինաստանից կներմուծվի, 
ևս 50-ը պատվիրել ենք, որոնք կլինեն ապրիլի կեսից մայիսի կես ժամանակահատվածում։

Անդրադառնալով մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալներին՝ նախարարն ասաց, որ ոչ միայն այնտեղ են տեղադրել մահճակալներ։ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝  միջին և միգուցե նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել