Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |armenpress.am|
17:04 - 03 ապրիլի, 2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել