Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները
18:55 - 14 մարտի, 2020

Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել