Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը. WikiLeaks |armenpress.am|
11:19 - 26 սեպտեմբերի, 2019

Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը. WikiLeaks |armenpress.am|

armenpress.am: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում Է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը: Այդ մասին WikiLeaks-ը սեպտեմբերի 26-ին հայտնել Է Twitter-ում:

«Ջուլիան Ասանժը գտնվում Է մեկուսի բանտարկության պայմաններում, որոնք խոչընդոտում են ԱՄՆ արտահանձնման գործով պատրաստվելու նրա ունակությանը: Սեպտեմբերի 22-ին նա ավարտել Է բանտարկության 50-շաբաթյա պատիժ կրելն այն բանի համար, որ որոնել ու ապաստան Է գտել, եւ այժմ բանտում Է գտնվում բացառապես ելնելով (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմի շահերից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի կեսերին Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանը որոշել Է, որ Ասանժը կալանքի տակ կմնա իր արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի քննարկման ամբողջ ժամանակահատվածում, այսինքն՝ բանտարկության 50-շաբաթյա ժամկետի ավարտից հետո Էլ, որին նա դատապարտվել Է գրավով ազատ արձակման պայմանների խախտման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել