Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ Է. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող |armenpress.am|
13:50 - 01 նոյեմբերի, 2019

Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ Է. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող |armenpress.am|

armenpress.am: Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ Է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժում Է նրան իր համար անցանկալի տեղեկատվության հրապարակման համար: Այդ մասին ասված Է կտտանքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերի հայտարարության մեջ: «Իմ տեսանկյունից այդ գործը երբեք չի վերաբերել Ասանժի մեղավորությանը կամ անմեղությանը, սա միջոց Է՝ ստիպելու նրան՝ վճարել իշխանությունների լուրջ խախտումների, այդ թվում՝ ենթադրվող ռազմական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեպքերի հրապարակման համար:

Այնքան ժամանակը, քանի դեռ Մեծ Բրիտանիան շտապ կարգով չի փոխել իր դիրքորոշումը եւ չի թեթեւացրել նրա անմարդկային վիճակը, Ասանժը կարող Է իր նկատմամբ կիրառվող կամայականությունների ու չարաշահումների զոհ դառնալ»,-ասել Է նա: Մելցերը հիշեցրել Է, որ բժիշկների հետ միասին տակավին մայիսին Ասանժին այցելել Է բրիտանական բանտում, որտեղ նրա առողջության վատացում Է գրանցել:

Դրանից հետո հատուկ զեկուցողը դիմում Է գրել երկրի իշխանություններին, սակայն պաշտոնական Լոնդոնը ոչ մի գործողություն չի ձեռնարկել Ասանժի բանտային պայմանները բարելավելու համար, ինչպես նաեւ հուգեբանական կտտանքների շուրջ կասկածների հետաքննություն չի անցկացրել: Հատուկ զեկուցողը վերստին հորդորել Է Մեծ Բրիտանիային՝ Ասանժի չարտահանձնել ԱՄՆ եւ հնարավորինս շուտ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա լիարժեք բուժում սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել