tert.am: Իսպանիայում «ավելի քան 600 մլն եվրո» փողերի լվացման համար մեղադրվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հարազատները: Իսպանիայի ազգային դատարանի դատավորի որոշմամբ` նոյեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆատ ալ Ասադի՝ Բաշար ալ Ասադի հորեղբոր դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Մեղադրանքը վերաբերում է ևս 13 մարդու, որոնց թվում են 82-ամյա Ռիֆատ ալ Ասադի ութ երեխաները և նրա երկու կանայք:

Ենթադրվում է, որ 1980-ական թվականներից նրանք Իսպանիայի տարածքում գործել են որպես «կազմակերպված հանցավոր խումբ»: Նրանց սեփականությունն է համարվում 507 անշարժ գույք՝ 695 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, ասված է իսպանական դատական մարմինների հայտարարության մեջ:

Բացի այդ, խումբը գործել է նաև այլ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Ըստ հաղորդման՝ նրան կամ նրա գլխավորած ընտանեկան կազմակերպությանն է պատկանում նաև Boeing 727 ինքնաթիռը, մի քանի զրահապատ ավտոմեքենա, ինչպես նաև երեք նավ։

Շարունակությունը՝ tert.am-ում