Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար
13:17 - 23 մարտի, 2020

Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար, իսկ այլ տարիքի անձանց խնդրել է այդ ժամերին չգնալ խանութ: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել