shantnews.am: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկիրն առաջիկա երկու տարիներին կտրամադրի լրացուցիչ 1,39 միլիարդ դոլար անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծախսերը հոգալու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստ է ցանկացած գումար հատկացնել գյուղացիական տնտեսությունների, քաղաքային հաստատությունների և ճանապարհների վերականգնման համար: Միևնույն ժամանակ, Մորիսոնը շեշտել է, որ հրդեհները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Վարչապետը նաև նշել է, որ եթե լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինի, այն կտրամադրվի: