Արագածոտնի մարզի 4 համայքների բնակիչներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը |aysor.am|
11:22 - 31 մայիսի, 2019

Արագածոտնի մարզի 4 համայքների բնակիչներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը |aysor.am|

Aysor.am: Արագածոտնի մարզի 4 համայքների՝ Կարբիի, Օհանավանի, Ուշիի և Արտաշավանի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ կառավարությունից պահանջելով լուծել հակակարկտային կայանների պատշաճ լիցքավորման հարցը։

Ինչպես հայտնեց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը, բնակիչները պահանջում են համալրել հակակարկտային հրթիռները։

«Կայանները տեղակայված են, բայց կառավարությունն այս տարի հրթիռներ ձեռք չի բերել, անցած տարվանից մնացած հրթիռներն են։ Կայանի աշխատակիցներն էլ հայտնել են, որ դրանք չեն բավականացնի ամբողջ սեզոնի համար, իսկ կարկտավտանգ սեզոնը դեռ առջևում է։ Մեր տարածաշրջանը մոտ 50 հազար տոննա միրգ արտադրող համայնք է», - ասաց Կարբիի գյուղապետն՝ ավելացնելով, որ իրենց տարածաշրջանում տեղադրված հակակարկտային կայանը մոտ 15 հազար հեկտար տարածք է ծածկում։

Կարո Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խնդրի մասին ծանուցել են կառավարությանը, գործադիրից համապատասխան մասնագետներ են ժամանել և տեղում ծանոթացել իրավիճակին, սակայն կոնկրետ քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել